Ռուսաստան. Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Անվտանգության խորհրդի անդամների վրա
Վիեննայի միջազգային կազմակերություններում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու նատակով, ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի ԱԽ անդամների վրա»:
Ուրբաթ օրը, Թվիթերում արած գրառման մեջ, Միխայիլ ուլյանովը գրել է. «Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու և ձգանի միխանիզմը կիրառելու ԱՄՆ-ի փաստարկնրը թույլ են ոչ միայն տրամաբանական, այլ նաև իրավական տեսակետից: Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ի քայլերն ավելի շատ նման են ԱԽ անդամների վրա ճնշում գործադրելու»:
Ուլյանովը նշել է, որ առաջիկա օրերին ավելի մանրամասն կանդրադառնա այդ հարցին:
Վկայակոչելով 1971թ ստորագրված ՄԱԿ-ի դատական փաստաթուղթը, Ուլյանովը հավելել է. «Համաձայնագրի կողմը, որը չի կատարում իր պարտավորությորնները, չի կարող պահանջել, որպեսզի իր իրավունքները ճանաչվեն»:
Պատասխանելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ մեկ այլ թվիթերյան գրառմանը, Ուլյանովը նշել է. «Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցումն ԱՄՆ-ի առավելագույն քաղաքականության արդյունքն էր»: