Ֆրանսիայի պատասխանն Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի ջանքերին
Ի պատասխան ՄԱԿ-ի հակաիրանական բոլոր պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի սպառնալիքների, Ֆրանսիան վերահաստատել է իր դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնագրին հավատարիմ մնալու վերաբերյալ:
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես Վոն Դեր Մոլը հայտարարել է. «Մենք իրավական ու քաղաքական եզրակացություններն արել ենք 2018թ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»:
Ապրիլի 29-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ այդ երկիրը հավատարիմ է Վիեննայի համաձայնագրերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին:
Ագնես Վոն Դեր Մոլը հավելել է, որ 2231 բանաձևի համաձայն, 2020 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի սպառազինական էմբարգոյի չեղարկումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա: