Մոսկվայի պատասխանը Դամասկոսի հետ հարաբերությունների լարվածության մասին լուրերին
Սիրիայում Ռուսաստանի դեսպանը հերքել է Մոսկվայի և Դամասկոսի միջև տարաձայնությունների մասին տարածված լուրերը:
Դամասկոսում լույս տեսնող Ալ-Վաթան օրաթերթի հաղորդման համաձայն, Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը հերքել է այդ մեղադրանքները և ընդգծել, որ թշնամիները օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները երկու երկրների միջը բաժանում առաջացնելու համար:
Եֆիմովը հավելել է, որ այն լուրերը, որոնք ներկայումս պտտվում են ռուս-սիրիական հարաբերությունների վերաբերյալ, ոչ մի հիմք չունեն: Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները Սիրիայի հետ ավելի ամուր, բարեկամական և ռազմավարական են:
Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում:
Վերջին ամիսներին արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերությթունների սրման մասին և պնդում են, որ Մոսկվան ցանկանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռացնել իշխանությունից: