Կարակասը կարևորել է է Իրանի և Վենեսուելայի միջև բարեկամությունը
Վենեսուելայի փոխնախագահը, անդրադառնալով իրանական «Էլ Պալիտո» նավթատար տանկերի ժամանմանը Վենեսուելա, ընդգծել է ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին Կարակասի և Թեհրանի միջև բարեկամության կարևորությունը:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը Թվիթերում գրել է.«Վառելիք տեղափոխող իրանական տանկերը երկուշաբթի օրը մուտք է գործել Վենեսուելայի Փալիտո նավահանգիստ: Սա երկու երկրների հարաբերություններում համարվում է պատմական իրադարձություն և մենք կփորձենք ավելի ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ»:
Նա շեշտել է, որ իրանական վառելիքի հինգ նավերի Վենեսուելա ուղարկելը վկայում է երկու երկրների համերաշխության մասին:
Ռոդրիգեսը հավելել է. «Սա ժողովուրդների ինքնավարության, ինքնիշխանության, բարեկամության, համագործակցության, խաղաղության և փոխադարձ շահերի աջակցության սկզբունքն է»:
Իրանական նավթային տանկերը այդ երկրի ջրեր է մուտք գործել Վենեսուելայի ռազմանավերի ուղեկցությամբ: