Հարցումների տվյալների համաձայն, ամերիկացիների մեծ մասը սատարում է Ջո Բայդենին
Նոր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուն առաջ է անցել գործող նախագահից:
Կիրակի օրը ABC News- ի և Washington Post- ի իրականացրած համատեղ հարցման համաձայն, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին իր աջակցությունն է հայտնել ամերիկացի ընտրողների 53 տոկոսը: Այ սմասին հայտնում է Sputnik News- ը:
Հարցման արդյունքների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սատարում է ընտրողների միայն 43 տոկոսը:
Հատկանշական է, որ հարցման արդյունքները հրապարակվել են ԱՄՆ-ում ընթացքող հակառասիստական բողոքի ցույցերի ֆոնին:
Թրամփի աջակցությունը ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնություններին, քննադատության է արժանացել հսարակության և քաղաքական գործիչների կողմից
Երեքշաբթի օրվանից սկսած, ԱՄՆ-ի Մինեապոլիս և մեծ թվով այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ:
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանության երկու ծառայողներ բռնություն էին կիրառել աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։