Տեսանյութ. ԱՄՆ-ում բողոքի ցույցերը ցրելու համար կիրառվում է ռազմական տեխնիկա
https://parstoday.ir/hy/news/world-i121226-Տեսանյութ._ԱՄՆ_ում_բողոքի_ցույցերը_ցրելու_համար_կիրառվում_է_ռազմական_տեխնիկա
ԱՄՆ-ում բողոքի ցույերը ցրելու համար, ոստիկանությունը փողոցներում տեղակայել է զրահապատ մեքենաներ ու կրակ է բացում ցուցարարների վրա: Այսպիսին է «ժողովրդավարության և մարդու իրավունքների բնօրրանում» իրավիճակը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունիս 01, 2020 11:39 Asia/Tehran

ԱՄՆ-ում բողոքի ցույերը ցրելու համար, ոստիկանությունը փողոցներում տեղակայել է զրահապատ մեքենաներ ու կրակ է բացում ցուցարարների վրա: Այսպիսին է «ժողովրդավարության և մարդու իրավունքների բնօրրանում» իրավիճակը:

Երեքշաբթի օրվանից սկսած, ԱՄՆ-ի Մինեապոլիս և մեծ թվով այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին ոստիկանության երկու ծառայողներ Մինեապոլիսում  բռնություն էին կիրառել աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։