Տեսանյութ. ԱՄՆ-ում բեռնատարի վարորդը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i121227-Տեսանյութ._ԱՄՆ_ում_բեռնատարի_վարորդը_մխրճվել_է_ցուցարարների_ամբոխի_մեջ
Մինեսոտա նահանգում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, մի բեռնատարի վարորդ մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունիս 01, 2020 11:48 Asia/Tehran

Մինեսոտա նահանգում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, մի բեռնատարի վարորդ մեքենայով մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ:

Երեքշաբթի օրվանից սկսած, ԱՄՆ-ի Մինեապոլիս և մեծ թվով այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ ոստիկանության ռասիստական գործողությունների դեմ:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին ոստիկանության երկու ծառայողներ Մինեապոլիսում  բռնություն էին կիրառել աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։