ԱՄՆ-ի անկման նշաններն առավել ակնհայտ են դարձել
Երկուշաբթ օրը, Թվթիերում արած գրառման մեջ, անդրադառնալով ԱՄՆ-ում սևամորթ տղամարդու սպանության դեմ ուղված բողոքի լայնածավալ ցույցերին, և մարդկանց զայրույթից վախեցած Թրամփի փախուստին, Իրանի ազգային անվտանգության գերագույն քարտուղար Ալի Շամխանին գրել է. «Այս իրադարձությունները վկայում են ԱՄՆ-ի ուժի թուլացման մասին»:
Նշելով, որ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, իրանական տանկերները հասան Վենեսուելա, Շամխանին հավելել է. «ԱՄՆ-ի ռազմատենչ սպառնալիքները և պատժամիջոցի կիրառման մասին հայտարարություններն անօգուտ դարձան, երբ իրանական նավթատարները մտան Կարիբյան ծով»:
Վերջերս, Իրանը վառելիքով բեռնված հինգ տանկեր է ուղարկել Վենեսուելա, աջակցելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին:
ԱՄՆ-ը վերջին ամիսներին փորձում է տապալել Վենեսուելայի օրինական կառավարությունը, այդ երկրի դեմ կիրառելով տնտեսական պատժամիջոցների ու ճնշման քաղաքականություն, որը սակայն անարդյունավետ է: