Եկեղեցում Թրամփի ներկայությունը առթել է ամերիկացի եպիսկոպոսի զայրույթը
Վաշինգտոնի եկեղեցիներից մեկին Թրամփի այցելությունը առթել է այդ եկեղեցու եպիսկոպոսի զայրույթը:
CNN-ի հաղորդմամբ Վաշինգտոնի Սանթ Ջոնզ (Ս. Հովհաննես) եպիսկոպոսական եկեղեցու եպիսկոպոս Մարիան Էդգար Բուդդեն քննադատել է եկեղեցում ներկա գտնվելու և Ավետարանը ձեռքին տեսախցիկների առջև նկարահանվելու Դոնալդ Թրամփի ցուցադրական քայլը՝ այն համարելով քրիստոնեության ուսուցումների դեմ ուղղված քայլ:
Էդգարն ասել է. «Թրամփի ուղերձը հակասում է եկեղեցու կողմից ուսուցանվող սիրո և հանդուրժողականության արժեքներին:
Եկեղեցու պաշտոնյան արդարացված է համարել ԱՄՆ-ում 400 տարվա համակարգային ռասիզմին վերջ տալու այդ երկրի գունամորթների պահանջը:
Հաղորդումների համաձայն Թրամփի եկեղեցում ներկա գտնվելու հետ միաժամանակ ոստիկանությունը զբաղված էր ցուցարարներին ցրելու գործով, կիրառելով արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ: