Եկեղեցում Թրամփի ներկայությունը առթել է ամերիկացի եպիսկոպոսի զայրույթը
https://parstoday.ir/hy/news/world-i121280-Եկեղեցում_Թրամփի_ներկայությունը_առթել_է_ամերիկացի_եպիսկոպոսի_զայրույթը
Վաշինգտոնի եկեղեցիներից մեկին Թրամփի այցելությունը առթել է այդ եկեղեցու եպիսկոպոսի զայրույթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 14:45 Asia/Tehran
  • Եկեղեցում Թրամփի ներկայությունը առթել է ամերիկացի եպիսկոպոսի զայրույթը

Վաշինգտոնի եկեղեցիներից մեկին Թրամփի այցելությունը առթել է այդ եկեղեցու եպիսկոպոսի զայրույթը:

CNN-ի հաղորդմամբ Վաշինգտոնի Սանթ Ջոնզ (Ս. Հովհաննես) եպիսկոպոսական եկեղեցու եպիսկոպոս  Մարիան Էդգար Բուդդեն քննադատել է եկեղեցում ներկա գտնվելու և Ավետարանը ձեռքին տեսախցիկների առջև նկարահանվելու Դոնալդ Թրամփի ցուցադրական քայլը՝ այն համարելով քրիստոնեության ուսուցումների դեմ ուղղված քայլ: 

Էդգարն ասել է. «Թրամփի ուղերձը հակասում է եկեղեցու կողմից ուսուցանվող սիրո և հանդուրժողականության արժեքներին:

Եկեղեցու պաշտոնյան արդարացված է համարել ԱՄՆ-ում 400 տարվա համակարգային ռասիզմին վերջ տալու այդ երկրի գունամորթների պահանջը:

Հաղորդումների համաձայն Թրամփի եկեղեցում ներկա գտնվելու հետ միաժամանակ ոստիկանությունը զբաղված էր ցուցարարներին ցրելու գործով, կիրառելով արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ: