Տոկաև. Ղազախստանում ԱՄՆ-ի ռազմաբազայի կառուցումն օրակարգում չէ
https://parstoday.ir/hy/news/world-i121311-Տոկաև._Ղազախստանում_ԱՄՆ_ի_ռազմաբազայի_կառուցումն_օրակարգում_չէ
Ղազախստանի նախագահն ասել է, որ իր երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազայի կառուցման հարցը չի քննարկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2020 03:44 Asia/Tehran
  • Տոկաև. Ղազախստանում ԱՄՆ-ի ռազմաբազայի կառուցումն օրակարգում չէ

Ղազախստանի նախագահն ասել է, որ իր երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազայի կառուցման հարցը չի քննարկվել:

Կոմսոմոլսկայա պրավդա օրաթերթին տված հարցազրույցում, Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարթ Տոկաևն ասել է, որ իր երկիրը և ԱՄՆ-ը համագործակցում են միջուկային հարցերի շուրջ, սակայն ամերիկյան ռամաբազայի կառուցման հարցը չի քննարկվել:

«Մենք Միացյալ Նահանգների հետ աշխատել ենք Ալմաթիի նախկին հակաժանտախտային ինստիտուտի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, սակայն պայմանագրի ժամկետն ավարտվել է, և ամերիկացիները լքել են լաբորատորիան: Ներկայուսմ այնտեղ աշխատում են միայն ղազախ մասնագետները:

Ղազախստանի նախագահը շեշտել է, որ, հաշվի առնելով այս ոլորտում հետազոտությունների կարևորությունը, իր երկիրը պատրաստ է  համագործակցել ռուս մասնագետների հետ:

Ղազախստանի Սենատի ներկայացուցիչները երկուշաբթի օրը քվեարկեցին հօգուտ միջուկային զենքի մշակումն ու արտադրությունն արգելող միջազգային պայմանագրին միանալու նախագծի: