ԱՄՆ-ի տասնյակ լրագրողներ հարձակման են ենթարկվել ոստիկանների կողմից
Հունիս 04, 2020 03:53 Asia/Tehran
Լրագրողների պաշտպանության ամերիկյան կոմիտեն հայտարարել է, որ վերջին օրերին, ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ընթացքում, ոստիկանների կողմից հարձակման են ենթարկվել տասնյակ լրագրողներ:
Անցած մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած հակառասիստական բողոքի ցույցերի ընթացքում, գրանցվել է լրագրողների աշխատանքըին խոչընդոտելու առնվազն 125 և նրանց վրա հարձակման 90 դեպք:
Կոմիտեն հավելել է, որ հարձակումներն իրականացվել են արցունքաբեր և պղպեղի գոզերով, ինչպես նաև պլաստիկ փամփուշտներով:
Ըստ այս հաղորդման, ոստիկանությունը նաև ձերբակալել է մոտ 20 լրագրողի:
Հաղորդումների համաձայն, ցույցերի ընթացքում վիրավորվել են նաև Ռոյթերս գործակալության երկու լրագրողներ:
Պիտակ