Թվիթերում Թրամփի անունը ռասիստ բառի հոմանիշներից է
https://parstoday.ir/hy/news/world-i121323-Թվիթերում_Թրամփի_անունը_ռասիստ_բառի_հոմանիշներից_է
Թվիթեր սոցիալական ցանցը հայտարարել է, որ այս ցանցում անգլերենով ռասիստ բառի որոնման ընթացքում հայտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2020 12:34 Asia/Tehran
  • Թվիթերում Թրամփի անունը ռասիստ բառի հոմանիշներից է

Թվիթեր սոցիալական ցանցը հայտարարել է, որ այս ցանցում անգլերենով ռասիստ բառի որոնման ընթացքում հայտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը:

Ավելի վաղ Թվիթեր սոցիալական սանցը ԱՄՆ նախագահին ներկայացրել էր որպես խաբեբա:

Թվիթերի կողմից Թրամփին ռասիստ ներկայացնելու քայլը տեղի է ունենում այն դեպքում, երբ ԱՄՆ-ի տարբեր հատկապես Մինեապոլիս քաղաքը այս օրերին վերածվել է ոստիկանության ռասիստական վարքագծի դեմ ժողովրդական ցույցերի հարթակի: 

Մայիսի 25-ին ԱՄՆ-ի ոստիկանության մի սպա Մինեապոլիս քաղաքում խեղդամահ էր արել սևամորթ Ջորջ Ֆլոյդին, ինչից հետո երկրում բարձրացավ բողոքի լայնածավալ ալիք:

ԱՄՆ-ում վերջերս տեղի ընթացող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է 5 մարդ: Վիրավորվել ու ձերբակալվել  են հազարավոր ցուցարարներ: