Թվիթերում Թրամփի անունը ռասիստ բառի հոմանիշներից է
Թվիթեր սոցիալական ցանցը հայտարարել է, որ այս ցանցում անգլերենով ռասիստ բառի որոնման ընթացքում հայտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը:
Ավելի վաղ Թվիթեր սոցիալական սանցը ԱՄՆ նախագահին ներկայացրել էր որպես խաբեբա:
Թվիթերի կողմից Թրամփին ռասիստ ներկայացնելու քայլը տեղի է ունենում այն դեպքում, երբ ԱՄՆ-ի տարբեր հատկապես Մինեապոլիս քաղաքը այս օրերին վերածվել է ոստիկանության ռասիստական վարքագծի դեմ ժողովրդական ցույցերի հարթակի:
Մայիսի 25-ին ԱՄՆ-ի ոստիկանության մի սպա Մինեապոլիս քաղաքում խեղդամահ էր արել սևամորթ Ջորջ Ֆլոյդին, ինչից հետո երկրում բարձրացավ բողոքի լայնածավալ ալիք:
ԱՄՆ-ում վերջերս տեղի ընթացող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է 5 մարդ: Վիրավորվել ու ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ: