ԱՄՆ-ն շարունակում է բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ
ԱՄՆ-ի ոստիկանությունը շարունակում է բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, համնացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, որ ԱՄՆ-ի իրավապահները Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում պաշարել են աֆրոամերիկացու սպանության դեմ բողոքող ցուցարարներին և նրանց ուղղությամբ քիմիական նյութեր են նետում, թույլ չտալով, որ նրանք փախուստի դիմեն:
Տեսանյութը տարածվելուց հետո, Շառլոտի ոստիկանությունը քննադատությունների թիրախում է հայտնվել: Ավելի ուշ, ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի հարցով հետաքննություն է սկսվել:
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, մասնավորապես Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, զանգվածային ցույցեր են ընթանում ոստիկանության ռասիստական գործողութունների դեմ:
Վերջին օրերին ԱՄՆ-ում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ վիրավորվել ու ձերբակալվել են: