Մինեապոլիսի չորս ոստիկաններ մեղադրվում են Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ
Հունիս 04, 2020 13:14 Asia/Tehran
Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազը Ջորջ Ֆլոյդի մահվան գործով մեղադրանք է առաջադրել ևս երեք ոստիկանների, որոնք եղել են դեպքի վայրում:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Մինեսոտա նահանգի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ երեք սպաներին այժմ մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու մեջ:
Հիշեցնենք՝ Մինեապոլիսում ձերբակալման ընթացքում 46-ամյա աֆրոամերիկացուն ծնկով գետնին սեղմած ոստիկան Դերեք Շովինը մեղադրվում է սպանության մեջ: Ֆլոյդի դիահերձումն արձանագրել է, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով:
Ամերիկացի ոստիկան Դերեք Շովինը մայիսի 25-ին սպանեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին:
Պիտակ