ԿՀՎ վերլուծաբանների կարծիքով, վերջին բողոքի ցույցերը Միացյալ Նահանգների փլուզման նշանն են
https://parstoday.ir/hy/news/world-i121358-ԿՀՎ_վերլուծաբանների_կարծիքով_վերջին_բողոքի_ցույցերը_Միացյալ_Նահանգների_փլուզման_նշանն_են
ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ծավալվելուն զուգահետ, ԿՀՎ-ի երկու նախկին և ներկա վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել ժողովրդավարության փլուզման նշանների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2020 08:38 Asia/Tehran

ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ծավալվելուն զուգահետ, ԿՀՎ-ի երկու նախկին և ներկա վերլուծաբաններ մտահոգություն են հայտնել ժողովրդավարության փլուզման նշանների վերաբերյալ:

Washington Post օրաթերթի հաղորդման համաձայն, անդրադառնալով սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ցույցերին, ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան՝ Գեյլ Հելթն ասել է.«Սա հենց այն է ինչ տեղի է ունենում բռնատիրական համակարգերում՝ փլուզումից առաջ»:

Եվրոպայում և Ասիայում ԿՀՎ-ի գործողությունների պատասխանատու Մարկ Պոլիմերոպոլոսը թվիթերում գրել է. «ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ռասիզմի դեմ բողոքողների դեմ արցունքաբեր գազի և պլաստմասե գնդակների օգտագործումը հիշեցնում է այն, ինչ տարիներ շարունակ հաղորդվել է երրորդ աշխարհի երկրների մասին: Իրաքի ու Լիբիայի նախկին ղեկավարներ Սադդամն ու Քադդաֆին էլ այդպես էին վարվում: