Սանդերս. ԱՄՆ-ում ռասայական խտրականության ծավալները շատ մեծ են
https://parstoday.ir/hy/news/world-i121375-Սանդերս._ԱՄՆ_ում_ռասայական_խտրականության_ծավալները_շատ_մեծ_են
Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսն ուրբաթ երեկոյան գրառում է կատարել այն մասին, որ ամերիկյան հասարակության մեջ սևամորթների դեմ անարդար վերաբերմունքը և բռնության կիրառումը շատ տարածված են, և ռասայական խտրականության ծավալը շատ ավելի մեծ է, քան միայն ոստիկանության դաժան վերաբերմունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2020 04:03 Asia/Tehran

Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսն ուրբաթ երեկոյան գրառում է կատարել այն մասին, որ ամերիկյան հասարակության մեջ սևամորթների դեմ անարդար վերաբերմունքը և բռնության կիրառումը շատ տարածված են, և ռասայական խտրականության ծավալը շատ ավելի մեծ է, քան միայն ոստիկանության դաժան վերաբերմունքը:

Դատապարտելով ԱՄՆ ոստիկանության կողմից սևամորթների նկատմամբ գործադրվող բռնությունները, Սանդերսը նշել է, որ ԱՄՆ-ում սևամորթ ընտանիքների հարստությունը կազմում է սպիտակամորթ ընտանիքների հարստության  մեկ տասներորդը:

Ամերիկյան տարբեր քաղաքներում, հատկապես՝ Մինեսապոլիսում, վերին օրերին բողոքի լայնածավալ ցույցեր են անցկացվում՝  սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:

Ոստիկանությունը, նախագահ Թրամփի հրամանով, ճնշում է ցույցերը:

Մինչ այժմ ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ: