Տեսանյութ.ԱՄՆ ոստիկանը հարձակվել է ռասիզմի դեմ բողոքող 75-ամյա տղամարդու վրա
https://parstoday.ir/hy/news/world-i121404-Տեսանյութ.ԱՄՆ_ոստիկանը_հարձակվել_է_ռասիզմի_դեմ_բողոքող_75_ամյա_տղամարդու_վրա
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆֆալու քաղաքի ոստիկանությունը ահավոր քայլի դիմելով հարձակվել է ռասիզմի դեմ բողոքող 75-ամյա տղամարդու վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2020 12:41 Asia/Tehran

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆֆալու քաղաքի ոստիկանությունը ահավոր քայլի դիմելով հարձակվել է ռասիզմի դեմ բողոքող 75-ամյա տղամարդու վրա:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, ԱՄՆ-ի ոստիկանության ռասիզմի և ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ընթացող բողոքի ակցիաների ընթացքում :

75-ամյա տղամարդը ստացած ծանր վերքերի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշվում է,որ դատական վճռով, միջադեպի հեղինակներ հանդիսացող երկու սպաների գործունեությունը կասեցվել է: 

Միջադեպը ներկայացնող տեսանյութն արագ տարածվել է սոցիալական ցանցերում, զայրույթ և զզվանք առաջացնելու՝ ԱՄՆ-ի ոստիկանության ռասիստական ​​մոտեցման նկատմամբ:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն էին կիրառել: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդին ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։