ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը մարդու իրավունքների խնդիրների կուտակման հետևանք են
https://parstoday.ir/hy/news/world-i121405-ԱՄՆ_ում_ընթացող_բողոքի_ցույցերը_մարդու_իրավունքների_խնդիրների_կուտակման_հետևանք_են
Ռուսաստանի համալսարանների դասախոս և վերլուծաբան Ալեքսեյ Ֆենենկոն ասել է.«ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերն այդ երկրում տասնամյակների ռասայական խտրականության և սոցիալական անարդարությունների կուտակման արդյունքն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2020 13:14 Asia/Tehran

Ռուսաստանի համալսարանների դասախոս և վերլուծաբան Ալեքսեյ Ֆենենկոն ասել է.«ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերն այդ երկրում տասնամյակների ռասայական խտրականության և սոցիալական անարդարությունների կուտակման արդյունքն են»:

Մոսկվայի պետական համալսարանի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության դեպարտամենտի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն ասել է.«Ամերիկացի բողոքարարները պահանջում են, որ այդ երկրում արդարություն հաստատվի և դադարեցվեն աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանների հակաօրինական քայլերը: ԱՄՆ-ում դեռ երկար ժամանակ առաջ էր ենթահող ստեղծվել բողոքի ակցիաների անցկացման համար և Ջորջ Ֆլոյդի սպանությունն ընդամենը մի կայծ էր, որը բորբոքեց հասարակության վրդովմունքը»:

ԱՄՆ-ի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ճնշում են բողոքարարներին: