ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերը մարդու իրավունքների խնդիրների կուտակման հետևանք են
Ռուսաստանի համալսարանների դասախոս և վերլուծաբան Ալեքսեյ Ֆենենկոն ասել է.«ԱՄՆ-ում ընթացող բողոքի ցույցերն այդ երկրում տասնամյակների ռասայական խտրականության և սոցիալական անարդարությունների կուտակման արդյունքն են»:
Մոսկվայի պետական համալսարանի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության դեպարտամենտի դոցենտ Ալեքսեյ Ֆենենկոն ասել է.«Ամերիկացի բողոքարարները պահանջում են, որ այդ երկրում արդարություն հաստատվի և դադարեցվեն աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանների հակաօրինական քայլերը: ԱՄՆ-ում դեռ երկար ժամանակ առաջ էր ենթահող ստեղծվել բողոքի ակցիաների անցկացման համար և Ջորջ Ֆլոյդի սպանությունն ընդամենը մի կայծ էր, որը բորբոքեց հասարակության վրդովմունքը»:
ԱՄՆ-ի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ճնշում են բողոքարարներին: