ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված իրանցի դասախոսների նամակը
Իրանի տարբեր համալսարանների մի խումբ դասախոսներ, ողջունելով ԱՄՆ-ում ընթացող հակառասիստական բողոքի խաղաղ ցույցերը, հայտարարել են. «Աշխարհի շատ երկրներում, ինչպես ԱՄՆ-ում, մարդիկ փորձում են հանգիստ շունչ քաշել և իրենց պարանոցն ազատել ամերիկացի զինվորների ծնկներից»:
Կիրակի օրը, ԱՄՆ-ի ժողովրդին ուղղված նամակում, իրանցի դասախոսները գրել են. «Ջորջ Ֆլոյդի կոկորդը ոստիկանի ծնկի տակ սեղմված մնաց 7 րոպե, սակայն միլիոնավոր պաղեստինցիներ արդեն ավելի քան 70 տարի գտնվում են ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող Սիոնիստական ռեժիմի կոշիկների տակ ու խեղդամահ են լինում»:
Իրանի համալսարանների պրոֆեսորները նշել են, որ այն, ինչ նախագահ Դոնալդ ԹրամփըՄիացյալ Նահանգների փողոցներում այսօր անում է իր քաղաքացիների հետ, ԱՄՆ-ը տարիներ շարունակ արել է այլ երկրների քաղաքացիների նկատմամբ:
Նամակում ասվում է, որ Իրաքի և Աֆղանստանի ճնշված ժողովուրդներն ավելի քան 17 տարի խեղդվում են ամերիկացի զինվորների ու ԱՄՆ-ի կողմից հոնվանավորվող ահաբեկիչների կոշիկների տակ, նրանց ոսկորները ջարդվում են ու նրանք զրկված են բնականոն կյանքի իրավունքից: