Բրիտանացիները բողոքել են ԱՄՆ-ում առկա ռասայական խտրականության դեմ
Հազարավոր բրիտանացիներ բողոքել են ԱՄՆ ոստիկանության կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության դեմ:
Կիրակի օրը կայացած բողոքի ցույցի մասնակիցները վանկարկել են «Բորիս Ջոնսոնը ռասիստ է» կոչը, իրենց բողոքը հայտնելով կառավարությունում առկա անդարդարության նկատմամբ:
Ցուցարարները խորհրդանշական քայլով տապալել են 17-րդ դարի ամենահարուստ ստրկատերերից մեկի՝ Էդվարդ Կլոստոնի արձանը:
Բրիտանիայի մեծ թվով այլ քաղաքներում, այդ թվում՝ Մանչեսթերում, Էդինբուրգում, Գլազգոյում, Բրիստոլում, Նորվիչում, Քովենտրիում, Դերբիում և Կոլխեսթերում իրականացված բողոքի ցույցերի մասնակիցները նույնպես նման խորհրդանշակաան գործողություններ են իրականացրել:
Վերջին օրերին, աշխարհում հակառասիստական բողոքի լայնածավալ ալիք է բարձրացել մայիսի 26-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում սևամորթ Ջորդ Ֆլոյդի սպանությունից հետո: Դոնալդ Թրամփը անվտանգույան ուժերին կարգադրել է ճնշել երկրի տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ցույցերը: