Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը լուծարել է ոստիկանության տեղական ստորաբաժանումը
https://parstoday.ir/hy/news/world-i121471-Մինեապոլիսի_քաղաքային_խորհուրդը_լուծարել_է_ոստիկանության_տեղական_ստորաբաժանումը
Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը քվեարկել է ոստիկանության տեղական ստորաբաժանումը լուծարելու օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2020 09:10 Asia/Tehran

Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը քվեարկել է ոստիկանության տեղական ստորաբաժանումը լուծարելու օգտին:

Մինեսոտայի Մինեապոլիսի քաղաքային խորհրդի նախագահ Լիզա Բենդերը CNN- ին ասել է. «Խորհուրդը պահանջել է կառուցվածքային փոփոխություններ և բարեփոխումներ իրականացնել ոստիկանությունում»:

Նա հավելել է. «Մինեապոլիսի քաղաքկային խորհուրդը կլուծարի ոստիկանության ստորաբաժանումը և կձերևավորի քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովող նոր կառույց, նոր մոդելով»:

Ամերիկայն մեծ թվով քաղաքներում, այս օրերին տեղի են ունենում լայնածավալ բողոքի ցուցյեր՝ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ: