Նյու Յորքում հրաձգության հետևանքով վիրավորվել է 7 ցուցարար
https://parstoday.ir/hy/news/world-i121517-Նյու_Յորքում_հրաձգության_հետևանքով_վիրավորվել_է_7_ցուցարար
Նյու Յորքի Բրուքլին շրջանում տեղի ունեցած հակառասիստական ​​ցույցերի իրականացված հրաձգության հետևանքով, 10 րոպեում 7 մարդ է վիրավորվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2020 12:44 Asia/Tehran

Նյու Յորքի Բրուքլին շրջանում տեղի ունեցած հակառասիստական ​​ցույցերի իրականացված հրաձգության հետևանքով, 10 րոպեում 7 մարդ է վիրավորվել:

Նյու Յորք Փոստ թերթի փոխանցմամբ՝ հունիսի 8-ին, Նյու Յորք քաղաքում ցուցարարների ուղղությամբ հրաձգության հետևանքով 7 մարդ է վիրավորվել, այդ թվում 23- ամյա կին, ում վիճակը ծանր է:

Դեպքը տեղի է ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքի ակցիաների հետևանքով սահմանված երթևեկության սահմանափակումների արգելքի չեղարկվելուց երկու օր անց: 

Ամերիկացի գունամորթների հակառասիստական  ծավալուն ցույցերն ընթանում են ԱՄՆ-ի ավելի քան 75 քաղաքներում:

Ցույցերն սկսվել են մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքի սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ քաղաքացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից  հետո: