Սպիտակ Տունը պաշտոնապես աջակցում է բողոքարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնություններին
https://parstoday.ir/hy/news/world-i121529-Սպիտակ_Տունը_պաշտոնապես_աջակցում_է_բողոքարարների_նկատմամբ_ոստիկանության_կիրառած_բռնություններին
Սպիտակ Տան խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չի զղջում հակառասիստական ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2020 14:45 Asia/Tehran

Սպիտակ Տան խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չի զղջում հակառասիստական ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունների համար:

Սպիտակ Տան խոսնակ  Քեյլի Մաքինանին, երկուշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է.«ԱՄՆ նախագահը կամ նրա կառավարության յուրաքանչյուր պաշտոնյա բոլորովին չեն զղջում Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքողների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար»:

Մաքինանին հավելել է. «Գլխավոր դատախազ Վիլյամ Բարը որոշել է իրավապահներ գործուղել Սպիտակ Տան մոտ գտնվող Լաֆայթ հրապարակ՝ բողոքարարներին ցրելու և հրապարակը  ցուցարարներից մաքրելու համար»:

ԱՄՆ նախագահը, նախքան ոստիկանության կողմից Սպիտակ Տան մոտ իրականացված ակցիայի մասնակիցների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելը, սպառնացել էր, որ ազգային գվարդիայի ուժերին կգործուղի այդ տարածք՝ անկարգություններին վերջ տալու համար: