Դավութօղլու. Թուրքիայում քաղաքականությունը փակուղային վիճակում է
Թուրքիայի նախկին վարչապետը քննադատել է կառավարության սխալ և անարդյունավետ քաղաքականությունը:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ներկայիս կառավարությունը, հայտարարելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը կանգնած է տնտեսական, կառուցվածքային և քաղաքական լուրջ ճգնաժամի առջև և չի կարող դուրս գալ դրանից:
Նա հավելել է, որ խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու անդամներին կալանավորելը փակուղու հասնելու միակ պատճառն է:
Անցած շաբաթ, Թուրքիայի խորհրդարանի նիստում, Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչների առաջարկությամբ և Ազգային շարժում կուսակցության անդամների աջակցությամբ, խորհրդարանը քննարկեց կառավարության ընդդիամդիր երեք անդամների անձեռնմխելիության վերացման հարցը: Նրանք մեղադրվում են ահաբեկչությանը սատարելու մեջ: