ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ
Չորեքշաբթի օրը հանրապետական օրենսդիրները ներկայացրել են հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթ:
111 էջանոց նախագիծը պարունակում է 25 առաջարկություններ, ներառյալ ՝ Լիբանանին ԱՄՆ-ի կողմից օգնության կրճատումը և Եմենի Անսարլահ խմբավորման անունն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելը:
Նախագիծը ներկայացվել է Հանրապետական կուսակցության հետազոտությունների կոմիտեի 13 անդամների կողմից և կառավարությանը կոչ է անում կոշտ քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ:
Բացի այդ, հանրապետականները կոչ են արել ԻՀՊԿ-ին, Հեզբոլլահին և Թալիբանին աջակցելու պատճառով, Ռուսաստանին հայտարարել «ահաբեկչությանը պետական մակարդակով հովանավորող երկիր»:
Նախագծի մյուս կետը վերաբերում է SWIFT համակարգի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի Ռուսատսանը վտարվի համակարգից: