Թուրքիան օդային ու ծովային զորավարժություն է անցկացնում Միջերկրական ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i121658-Թուրքիան_օդային_ու_ծովային_զորավարժություն_է_անցկացնում_Միջերկրական_ծովում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միջերկրական ծովի բաց ջրերում երկրի օդային և ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության անցկացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2020 04:12 Asia/Tehran
  • Թուրքիան օդային ու ծովային զորավարժություն է անցկացնում Միջերկրական ծովում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միջերկրական ծովի բաց ջրերում երկրի օդային և ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության անցկացման մասին:

Ուրբաթ օրը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությանը ներգրավված են եղել  ռազմաօդային ուժերի 17 կործանիչներ  և ութ նավ:

Նախարարությունը հավելել է, որ զորավարժությունը տևել է ութ ժամ և ընդգրկել է 2000 քառակուսի կիլոմետր տարածք:

Հյուսիսային Աֆրիկայի որոշ արաբական լրատվամիջոցոներ գրել են, որ զորավարժությունն անցկացվել է Լիբիայի մերձակա ջրերում:

Հատկանշական է, որ հունիսի 12-ին, Խալիֆա Հաֆթարի ուժերի նախազգուշացումից հետո,  թուրքական բեռնատար օդանավը ստիպված է եղել լքել Լիբիայի օդային տարածքը:

Օդանավը մեկն էր այն 13 օդանավերից, որ նույնը  օրը վայրէջք էին կատարել Լիբիայի ազգային համերաշխության կառավարության վերահսկողության տակ գտնվող Տրիպոլիում: