Թուրքիան օդային ու ծովային զորավարժություն է անցկացնում Միջերկրական ծովում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միջերկրական ծովի բաց ջրերում երկրի օդային և ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության անցկացման մասին:
Ուրբաթ օրը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությանը ներգրավված են եղել ռազմաօդային ուժերի 17 կործանիչներ և ութ նավ:
Նախարարությունը հավելել է, որ զորավարժությունը տևել է ութ ժամ և ընդգրկել է 2000 քառակուսի կիլոմետր տարածք:
Հյուսիսային Աֆրիկայի որոշ արաբական լրատվամիջոցոներ գրել են, որ զորավարժությունն անցկացվել է Լիբիայի մերձակա ջրերում:
Հատկանշական է, որ հունիսի 12-ին, Խալիֆա Հաֆթարի ուժերի նախազգուշացումից հետո, թուրքական բեռնատար օդանավը ստիպված է եղել լքել Լիբիայի օդային տարածքը:
Օդանավը մեկն էր այն 13 օդանավերից, որ նույնը օրը վայրէջք էին կատարել Լիբիայի ազգային համերաշխության կառավարության վերահսկողության տակ գտնվող Տրիպոլիում: