Բողոքի ցույցեր Ֆրանսիայում՝ ընդդեմ ստրկատիրության և ռասիզմի
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ ընդդեմ ռասիզմի և ստրկատիրության:
Հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցները, կառավարությանը կոչ են արել ուշադրություն դարձնել այն գործիչների արձաններին և այն փողոցների անուններին, որոնք անվանվել են ստրուկների առևտրի և գաղութատիրության դարաշրջանի ոճրագործությունների հետ կապված մարդկանց անուններով:
Նրանք կառավարությանը մեղադրել են ստրկության և գաղութացման մեջ գտնվող մարդկանց հիշատակը անտեսելու մեջ:
Ցուցարարները կոչ են արել փողոցները վերանվանել այն մարդկանց անուններով, ովքեր պայքարել են ստրկության դեմ և գաղութտիրության դարաշրջանի ոճրագործությունների դեմ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որևէ արձան իր տեղից չի տեղափոխվելու: