«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարական աշխատանքները կսկսվեն 2018-ի ապրիլից
https://parstoday.ir/hy/news/world-i12256-Հյուսիսային_հոսք_2_ի_շինարարական_աշխատանքները_կսկսվեն_2018_ի_ապրիլից
«Գազպրոմ»-ը նախատեսում է «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման աշխատանքները սկսել 2018 թվականի ապրիլի 1-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը, ով ծանոթ է ծրագրի աշխատանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2016 05:00 Asia/Tehran
  • «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարական աշխատանքները կսկսվեն 2018-ի ապրիլից

«Գազպրոմ»-ը նախատեսում է «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման աշխատանքները սկսել 2018 թվականի ապրիլի 1-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը, ով ծանոթ է ծրագրի աշխատանքներին:

Ավելի վաղ շինաշխատանքների մեկնարկ էր նշվել 2018 թվականը` առանց ամսաթվի հստակեցման:

«Հյուսիսային հոսք 2» ծրագիրը նախատեսում է ծովային գազամուղի երկու գծի կառուցում, որը կապահովի Ռուսաստանից Գերմանիա տարեկան 55 մլրդ խմ հզորությամբ գազի տարհանում Բալթիկ ծովի միջոցով:

Գազամուղը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականի վերջից` Ոկրաինայի հետ տրանզիտի պայմանագրի ավարտին համընթաց: