Արիզոնայում ոստիկանը կրակել է մի անզեն քաղաքացու վրա
Հուլիս 08, 2020 08:35 Asia/Tehran
Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, ոստիկանը կրակ է բացել մեքենայում գտնվող անզեն քաղաքացու վրա և սպանել նրան: Քաղաքացիները դեպքից հետո բողոքի ցույց են անցկացրել:
Democracy Now կայքի հաղորդման համաձայն, Ֆենիքսի բնակիչները բողոքի ցույց են կազմակերել ոստիկանի կողմից 28-ամյա Ջեյմս Փորթեր Գարսիայի սպանության դեմ, և պահանջել հրապարակել միջադեպի տեսանյութը:
Ականատեսների վկայությամբ ՝ չորս ոստիկաններ, որոնք պնդում էին, որ Գարսիան զինված է, շրջապատել են նրա մեքենան և սկսել կրակել ՝ սպանելով երիտասարդին:
Հարկ է նշել, որ վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ մայիսի 25-ին սիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:
Պիտակ