Արիզոնայում ոստիկանը կրակել է մի անզեն քաղաքացու վրա
https://parstoday.ir/hy/news/world-i122632-Արիզոնայում_ոստիկանը_կրակել_է_մի_անզեն_քաղաքացու_վրա
Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, ոստիկանը կրակ է բացել մեքենայում գտնվող անզեն քաղաքացու վրա և սպանել նրան: Քաղաքացիները դեպքից հետո բողոքի ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2020 08:35 Asia/Tehran
  • Արիզոնայում ոստիկանը կրակել է մի անզեն քաղաքացու վրա

Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում, ոստիկանը կրակ է բացել մեքենայում գտնվող անզեն քաղաքացու վրա և սպանել նրան: Քաղաքացիները դեպքից հետո բողոքի ցույց են անցկացրել:

Democracy Now կայքի հաղորդման համաձայն, Ֆենիքսի բնակիչները բողոքի ցույց են կազմակերել ոստիկանի կողմից 28-ամյա Ջեյմս Փորթեր Գարսիայի սպանության դեմ, և պահանջել հրապարակել միջադեպի տեսանյութը:

Ականատեսների վկայությամբ ՝ չորս ոստիկաններ, որոնք պնդում էին, որ Գարսիան զինված է, շրջապատել են նրա մեքենան և սկսել կրակել ՝ սպանելով  երիտասարդին:

Հարկ է նշել, որ վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ցույցեր՝ մայիսի 25-ին սիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ: