Գիտնականները հայտարարել են առաջիկա տարիներին կլիմայի գլոբալ փոփոխության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i122697-Գիտնականները_հայտարարել_են_առաջիկա_տարիներին_կլիմայի_գլոբալ_փոփոխության_մասին
Առաջիկա հինգ տարիների ընթացքում ամեն տարի տարեկան միջին գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 1 աստիճանով և մեկ տարի հետո կարող է աճել 1.5 աստիճանով, ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կլիմայի կանխատեսման զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2020 14:35 Asia/Tehran
  •  Գիտնականները հայտարարել են առաջիկա տարիներին կլիմայի գլոբալ փոփոխության մասին

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ամեն տարի տարեկան միջին գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 1 աստիճանով և մեկ տարի հետո կարող է աճել 1.5 աստիճանով, ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կլիմայի կանխատեսման զեկույցում:

Նշվում է, որ Երկրի վրա միջին ջերմաստիճանն արդեն գերազանցում է 1°C-ը՝ համեմատած XIX դարի հետ: Հաջորդ հնգամյա ժամանակահատվածը կարող է լինել ամենաշոգը: ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Թալասը շեշտել է, որ հրամայական է ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանից ցածր պահելը:

Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ իրենք հաշվի չեն առնում ջերմոցային գազերի և աերոզոլային արտանետումների հետ կապված փոփոխությունները կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Չնայած տնտեսական անկմանը և արդյունաբերության աշխատանքի կասեցմանը, շրջակա միջավայրի և էկոլոգիայի վրա սպասվող ազդեցություն գլոբալ մասշտաբով դրանից չի սպասվում:

ՀՕԿ-ը շեշտում է, որ պետությունները պետք է նպատակաուղղված աշխատեն CO2-ի մթնոլորտ արտանետումների շուրջ:

1in.am