Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i122701-Ռուսաստանը_պաշտպանում_է_քրդերի_և_Դամասկոսի_միջև_երկխոսությունը._Զախարովա
Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը Սիրիայի ապագայի հետ կապված:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2020 16:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը. Զախարովա

Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը Սիրիայի ապագայի հետ կապված:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարյուրամյակներ շարունակ Սիրիան եղել է մի երկիր, որտեղ տարբեր էթնիկական և կրոնական խմբերը խաղաղ գոյակցություն են ունեցել և ապահով ապրել: Սա, հավանաբար, Սիրիայի այցեքարտն էր: Իհարկե, սա չի կարող հարգանք չառաջացնել, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք համոզված ենք, որ նման պատմական ավանդույթները պետք է ամբողջությամբ պահպանվեն և շարունակվեն: Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի քրդերը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն են: Ելնելով այս սկզբունքային դիրքից՝ Մոսկվան աջակցում է երկխոսությանը, որը շարունակվում է քրդերի և Դամասկոսի միջև ՝ իրենց ընդհանուր հայրենիքի հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

armenpress.am