Էրդողանը Այա Սոֆիա մզկիթի բացման առիթով արտասանել է պարսկերեն բանաստեղծություն
https://parstoday.ir/hy/news/world-i122768-Էրդողանը_Այա_Սոֆիա_մզկիթի_բացման_առիթով_արտասանել_է_պարսկերեն_բանաստեղծություն
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Այա Սոֆիա մզկիթի բացման առիթով իր ելույթում պարսկերեն բանաստեղծություն է արտասանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 13:08 Asia/Tehran

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Այա Սոֆիա մզկիթի բացման առիթով իր ելույթում պարսկերեն բանաստեղծություն է արտասանել:

Այա Սոֆիա մզկիթի բացման առիթով Էրդողանի արտասանած պարսկերեն բանաստեղծության հեղինակը օսմանյան Սուլթան Սելիմն է:

Սուլթան Սելիմն ինչպես Օսմանյան կայսրության մյուս սուլթանները սովորել էր պարսից լեզու և գրականություն: Նա կարդում էր  Ֆիրդոսու Շանհնամեն:

Սուլթան Սելիմը հետաքրքրվում էր պարսկերենով և բանաստեղծություններ էր գրում այս լեզվով:

Հետազոտող և պարսից լեզվի մասնագետ  Դոկտոր Մոհամմադ Ալի Սաջադիեն Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) նվաճումը համարում է իրանական նվաճում, որի արդյունքում նոր տարածք ստեղծվեց պարսկերենի համար: