Մադուրո. «Վենեսուելայի դեմ ուղղված Թրամփի հայտարարություններն անհիմն են»
Կարակասում կայացած արարողության ժամանակ, Դոնալդ Թրամփի թշնամական վերաբերմունքն ու հայտարարությունները համեմատելով Վիետնամում ու Իրաքում Վաշինգտոնի պարտությանը հանգեցրած ռազմական միջամտությունների հետ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է. «Ֆլորիդա նահանգում ունեցած նախընտրական ելույթում, Թրամփը փորձել է այդ երկրի ժողովրդի մոտ վերականգնել իր կորցրած հեղինակությունը»:
Մադուրոն այսպիսով պատասխանել է Վենեսուելայում ու Կուբայում սոցիալիզմին վերջ դնելու կապակցությամբ Թրամփի հայտարարությանը:
Վենեսուելայի նախագահը հայտարարել է. «Այս երկրի ազգային զինված ուժերն առաջիկա օրերին զորավարժություն կանցկացնեն երկրի ինքնիշխանության ամրապնդման և խաղաղության համար»:
Կորոնավիրուսով ախտահարված Ֆլորիդա նահանգ կատարած այցի ընթացքում Թրամփը հայտարարել է,որ կպայքարի Վենեսուելայի և Կուբայի դեմ և այդ երկու երկրներն կառնի իր վերահսկողության տակ: