Ադրբեջանցիները երթ են ակզմակերպել՝ հաջակցություն հայաստանիդ եմ ուղղված ռազմական գործողության
https://parstoday.ir/hy/news/world-i122860-Ադրբեջանցիները_երթ_են_ակզմակերպել_հաջակցություն_հայաստանիդ_եմ_ուղղված_ռազմական_գործողության
Հաղորդումների համաձայն, մի խումբ ադրբեջանցիներ երթով շարժվել են դեպի Բաքվի ծայրամասում գտնվող Բարգ Քուբոյի շրջան՝ հաջակցություն այդ երկրի ռազմական գործողությունների՝ ուղղված այն տարածքները հետ գրավելուն, որոնք, ըստ Բաքվի, գրավված են Հայաստանի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 10:38 Asia/Tehran

Հաղորդումների համաձայն, մի խումբ ադրբեջանցիներ երթով շարժվել են դեպի Բաքվի ծայրամասում գտնվող Բարգ Քուբոյի շրջան՝ հաջակցություն այդ երկրի ռազմական գործողությունների՝ ուղղված այն տարածքները հետ գրավելուն, որոնք, ըստ Բաքվի, գրավված են Հայաստանի կողմից:

 Երկու երկրների միջև բախումները շարունակվում են անցած գիշերվանից սկսած ՝ Տավուշի սահմանային տարածքում:

Վերջերս, որոշ ԶԼՄ-ներ, վկայակոչելով իսրայելական աղբյուրներին, հայտարարել են, որ Ադրբեջանը կորցրել է ռազմական գործողությունների նախաձեռնության հնարավորությունը, քանի որ Իսրայելը Բաքվի վերաբերյալ որոշ ռազմական գաղտնիքներ է փոխանցել Հայաստանին:

Բաքվի կառավարության իսրայելցի խորհրդական Արիել Գութը, հակազդելով այս լուրերին, հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը գերազանցում է Հայաստանի բանակին և կարող է ձեռնարկել ցանկացած տեսակի գործողություններ:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Տավուշի շրջանում գրանցված լարվածությունն իսրայելցի խորհրդականի հակազդեցության արդյունքն է: