Ամերիկյան դեսանտային նավի վրա բռնկված հրդեհի մասին Պենտագոնը դեռ լռում է
https://parstoday.ir/hy/news/world-i122877-Ամերիկյան_դեսանտային_նավի_վրա_բռնկված_հրդեհի_մասին_Պենտագոնը_դեռ_լռում_է
ԱՄՆ ռազմածովային բազայում USS Bonhomme Richard դեսանտային նավում տեղի ունեցած պայթյունից և դրան հաջորդած հրդեհից 14 ժամ անց, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, դեռ լռում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 14:00 Asia/Tehran

ԱՄՆ ռազմածովային բազայում USS Bonhomme Richard դեսանտային նավում տեղի ունեցած պայթյունից և դրան հաջորդած հրդեհից 14 ժամ անց, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, դեռ լռում է:

Նավի հրամանատարները ցավալի աղետ են բնութագրել  իրենց նավի վրա բռնկված հրդեհը:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ հուլիսի 12-ին ԱՄՆ-ի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սան Դիեգո նավահանգստում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի բազայում USS Bonhomme Richard դեսանտային նավի վրա տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել։ Տուժել է 21 ամերիկացի նավաստի։ Նրանցից մեկի  վիճակը ծայրահեղ ծանր է:

1988 թվականի ԱՄՆ-ի ծովուժը համալրած ամերիկյան Bonhomme Richard դեսանտային նավի երկարությունը 257 մետր է: Այն  նախատեսված է ավելի քան 1000 մարդու համար: