Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. «Հայաստանը պետք է խելքի գա»
Հուլիս 14, 2020 05:18 Asia/Tehran
Հայաստանը պետք է խելքի գա, Թուրքիան, իր բոլոր հնարավորություններով, գտնվում է Ադրբեջանի կողքին:
Չնայած Թուրքիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, սակայն Հայաստանի ԶՈՒ-ի սադրանքն Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ ցույց է տալիս, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել պատերազմի ճանապարհին: Մենք միայնակ չենք թողնի Ադրբեջանին:
Armenia.Az- ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին և այսուհետ էլ կշարունակի ամեն ձևով աջակցել նրան:
ARMENIA.AZ
Պիտակ