Բաքվում տեղի է ունեցել խոշոր հանրահավաք, չնայած կորոնավիրուսի տարածմանը
Տարածաշրջանային ռազմական հակամարտություններում Ադրբեջանի կառավարության քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել են Բաքվի կենտրոնում և մտել խորհրդարանի շենք ՝ կոչ անելով Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել:
Հունիսի կեսից, Ադրբեջանի կառավարությունն արգելել է ցանկացած հավաքույթ Բաքվում և շատ այլ քաղաքներում կորոնավիրուսի տարածման պատճառով; Սակայն հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի բանակների միջև բախումները Տավուշի սահմանամերձ շրջանում, որի հետևանքով զոհվել են Ադրբեջանի Զինված ուժերի մի քանի անդամներ, զայրացրել են այս երկրի ժողովրդին:
Ադրբեջանի «Բարօրություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Ղոբադ Էբադօղլուն նախազգուշացրել է Հայաստանի հետ հոգեբանական և հետախուզական պատերազմում Բաքվի պարտվելու և կորոնավիրուսի պայմաններորւմ նման հանրահավաք իրականացնելու հետևանքների կապակցությամբ:
«Հայերը մեզ պարտության են մատնում նաև միջազգային լրատվամիջոցներում: Մենք պետք է օգտագործենք Թուրքիայի տեղեկատվական և ռազմական օբյեկտները», - ասել է Ղոբադ Էբադօղլուն երեքշաբթի օրը «Ազատ-Սուզ» հեռուստաալիքի հատուկ ծրագրում: