Բաքվում տեղի է ունեցել խոշոր հանրահավաք, չնայած կորոնավիրուսի տարածմանը
https://parstoday.ir/hy/news/world-i122962-Բաքվում_տեղի_է_ունեցել_խոշոր_հանրահավաք_չնայած_կորոնավիրուսի_տարածմանը
Տարածաշրջանային ռազմական հակամարտություններում Ադրբեջանի կառավարության քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել են Բաքվի կենտրոնում և մտել խորհրդարանի շենք ՝ կոչ անելով Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 08:08 Asia/Tehran

Տարածաշրջանային ռազմական հակամարտություններում Ադրբեջանի կառավարության քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիները հավաքվել են Բաքվի կենտրոնում և մտել խորհրդարանի շենք ՝ կոչ անելով Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել:

Հունիսի կեսից, Ադրբեջանի կառավարությունն արգելել է ցանկացած հավաքույթ Բաքվում և շատ այլ քաղաքներում կորոնավիրուսի տարածման պատճառով; Սակայն հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի բանակների  միջև բախումները Տավուշի սահմանամերձ շրջանում, որի հետևանքով զոհվել են Ադրբեջանի Զինված ուժերի մի քանի անդամներ, զայրացրել են այս երկրի ժողովրդին:

Ադրբեջանի «Բարօրություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Ղոբադ Էբադօղլուն նախազգուշացրել է Հայաստանի հետ հոգեբանական և հետախուզական պատերազմում Բաքվի պարտվելու և կորոնավիրուսի պայմաններորւմ նման հանրահավաք իրականացնելու հետևանքների կապակցությամբ:

«Հայերը մեզ  պարտության են մատնում նաև միջազգային լրատվամիջոցներում: Մենք պետք է օգտագործենք Թուրքիայի տեղեկատվական և ռազմական օբյեկտները», - ասել է Ղոբադ Էբադօղլուն երեքշաբթի օրը «Ազատ-Սուզ» հեռուստաալիքի հատուկ ծրագրում: