Թուրքիայի խորհրդարանի և կուսակցությունների արձագանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախմանը
Թուրքիայի Ազգային ժողովը և չորս քաղաքական կուսակցություններ դատապարտում են Հայաստանին՝ Ադրբեջանի հետ վերջին սահմանային բախման կապակցությամբ:
Թուրքիայի Ազգային ժողովի չորս կուսակցությունների ՝ «Արդարություն և զարգացում» , «Ժողովրդա-հանրապետական », « Ազգային շարժում» և «Լավ» կուսակցությունների այսօրվա համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հուլիսի 12-ին Տավուշի մարզում Հայաստանի հարձակումը Ադրբեջանի դիրքերի վրա օրինակ է՝ Հայաստանի ագրեսիվ մոտեցման, որը հարավային Կովկասում մնայուն խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է:
Համատեղ հայտարարության մեջ շեշտվել է Թուրքիայի համակողմանի հովանավորությունը Ադրբեջանի նկատմամբ և Հայաստանից պահանջվել է , որ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, հեռանա բռնագրվված տարածքներից:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի միացել հայտարարությանը:
Հիշեցնեն, որ Երևանը Բաքվին է համարում սահմանային բախումը սկսող կողմ: