Ադրբեջանում Առանձին համազորային բանակը տակտիկական զորավարժություններ է անցկացնում
Նախչըվանի Առանձին համազորային բանակը շարունակում է գումարտակների և դիվիզիոնների մարտական կրակոցով տակտիկական զորավարժությունները: Տակտիկական զորավարժությունների ժամանակ ապահովվել է հրետանային, ավիացիայի, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը:
Ինչպես Armenia.Az-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից, Առանձին համազորային բանակում հատուկ ուշադրություն են հատկացնում գումարտակների և դիվիզիոնների մարտական կրակոցով տակտիկական զորավարժություններին:
Հրետանային դիվիզիոնի մարտական կրակոցով տակտիկական զորավարժություններն անցկացվել են մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններում:
Զորավարժությունների ընթացքում ՀՕՊ ստորաբաժանումների հետ միասին գործողություններ են իրականցվել հակառակորդի օդային հարձակման միջոցների և անօդաչու թռչող սարքերի դեմ: