Հրդեհ Ֆրանսիայի Նանթ տաճարում
https://parstoday.ir/hy/news/world-i123142-Հրդեհ_Ֆրանսիայի_Նանթ_տաճարում
Շաբաթ օրը Ֆրանսիայի Նանթի տաճարում հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2020 14:23 Asia/Tehran

Շաբաթ օրը Ֆրանսիայի Նանթի տաճարում հրդեհ է բռնկվել:

Lu Paris ֆրանսիական օրաթերթի հաղորդման համաձայն Ֆրանսիայի հրշեջ և փրկարարական աշխատանքների կենտրոնը հայտնել է, որ Լոուր Ատլանտյան տարածքի հրշեջները շաբաթ առավոտյան ժամանել են Նանտ քաղաքի Սուրբ Պիեռ և Սուրբ Պողոս եկեղեցիների դեպքի վայր:

Ֆրանսիայի Նանթի տաճարում բռնկված մեծ հրդեհը դեռևս չի վերահսկվել:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության ուժերը և տարածքը շրջապատված է այդ ուժերով:

Վերջին մեկ ու կես տարվա տնթացքում սա ֆրանսիայի եկեղեցիներում հրդեհի բռնկման երկրորդ դեպքն է: 

2019-ի ապրիլի 15-ին Փարիզում գտնվող Նոտր Դամ եկեղեցում խոշոր հրդեհ էր բռնկվել և եկեղեցին գրեթե ավերվել էր: