Այս անգամ Բրիտանիայում հասարակությանը զայրացրել է «ծունկը պարանոցի վրա» սցենարի կրկնությունը
Այս անգամ Լոնդոնում սպիտակամորթ ոստիկանը ծունկը սեղմել է սևամորթ կասկածյալի պարանոցին,որի վերաբերյալ հրապարակված տեսանյութը զայրացրել է հասարակությանը:
Արձագանքելով այդ աղմկահարույց տեսանյութին, Լոնդոնի քաղաքապետ Սադեղխանը մտահոգություն է հայտնել այդ ողբերգական դեպքի կապակցությամբ: Նա հայտարարել է.«Այս մասին խոսել եմ Լոնդոնի ոստիկանության ավագ սպաների հետ»:
Այդ սկանդալային տեսանյութի հրապարակմանը բացասաբար է արձագանքել հասարակությունը,ինչի հետևանքով ոստիկանության երկու սպա ազատվել է աշխատանքից:
Ըստ հաղորդման Բրիտանիայի ոստիկանության վարքագիծը վերահսկող անկախ գրասենյակը հայտարարել է, որ անկախ հետաքննություն կանցկացնի միջադեպի վերաբերյալ:
Լոնդոնի ոստիկանության հանձնակատարի տեղակալ Սթիվ Հաուսը նույնպես շատ ցավալի է բնութագրել այդ տեսանյութը:
Այս տեսանյութում երևում է ինչպես է Լոնդոնի ոստիկանը իր ծունկը սեղմում է ձեռքերը շղթայված սևամորթ քաղաքացու պարանոցին, ոստիկանության ռասիստական քայլերի ու բնություններին դեմ բողոքարարներին հիշեցնելով սևամորթ աֆորամերիկացի Ջորջ Ֆլոյդի ողբերգական սպանության մասին: