ԱՄՆ-ի Պորտլանդ քաղաքում ռասիզմի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
Հուլիս 19, 2020 09:02 Asia/Tehran
Ինչպես հաղորդում է CNN լրատվական կայքը, Պորտլանդի ոստիկանությունը հուլիսի 18-ին հայտարարել է, որ մի շարք ցուցարարներ ձերբակալվել են կառավարության շենքերը շրջափակելու և ոստիկանների ուղղությամբ իրեր նետելու պատճառով:
Ըստ հաղորդման, աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից 7 շաբաթ անց, դեռ ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ ամերիկյան ոստիկանության ռասիստական և վայրագ պահվածքի:
Բողոքի ցույցերի մյուս պատճառը եղել է ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչ Ջոն Լյուիսի հիշատակի հարգումը: Ջոն Լյուիսը սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժման ակնառու առաջնորդ էր: Նա վեց ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, երեկ մահացել է:
Պիտակ