Հրդեհ է բռնկվել ևս մեկ ամերիկյան նավի վրա
Հրդեհ է բռնկվել ևս մեկ ամերիկյան նավի վրա:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են ,որ ԱՄՆ Նորֆոլք նավահանգստում գտնվող Kearsarge ռազմանավի վրա տեղի ունեցած հրդեհը սանձվել է:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին:
Հրդեհի պատճառը զոդման ընթացքում պլաստմասե նյութերի վրա նետված կայծն է:
Դեպքից հետո, ԱՄՆ ծովուժը կարգադրել է դադարեցնել այդ նավահանգստում տեղակայված բոլոր այն նավերի գործունեությունը,որոնք ներառվում են «Դայնամիքս նասկո» նավաշինության ընկերության հետ կնքած պայմանագրում:
ԱՄՆ Ռազմածովային ուժերի ծովային համակարգերի հրամանատարության խոսնակ Ռորի Օ՛Կոննորը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,որ այս նավահանգստի գործունեությունը դադարեցվել է ընկերության կողմից հրդեհի հետ կապված անվտանգության արձանագրությունների իրագործումն երաշխավորելու նպատակով:
Նշենք,որ հուլիսի 12-ին ԱՄՆ-ի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սան Դիեգո նավահանգստում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի բազայում USS Bonhomme Richard դեսանտային նավի վրա հրդեհ էր բռնկվել: Չորս օր պահանջվեց հրդեհը մարելու համար: