Հրդեհ է բռնկվել ևս մեկ ամերիկյան նավի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i123181-Հրդեհ_է_բռնկվել_ևս_մեկ_ամերիկյան_նավի_վրա
Հրդեհ է բռնկվել ևս մեկ ամերիկյան նավի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2020 14:02 Asia/Tehran

Հրդեհ է բռնկվել ևս մեկ ամերիկյան նավի վրա:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են ,որ ԱՄՆ Նորֆոլք նավահանգստում գտնվող Kearsarge ռազմանավի վրա տեղի ունեցած հրդեհը  սանձվել է:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին:

Հրդեհի պատճառը զոդման ընթացքում  պլաստմասե նյութերի վրա նետված կայծն է:

Դեպքից հետո, ԱՄՆ ծովուժը կարգադրել է դադարեցնել այդ նավահանգստում տեղակայված բոլոր այն նավերի գործունեությունը,որոնք ներառվում են «Դայնամիքս նասկո» նավաշինության ընկերության հետ կնքած պայմանագրում: 

ԱՄՆ Ռազմածովային ուժերի  ծովային համակարգերի հրամանատարության խոսնակ Ռորի Օ՛Կոննորը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,որ այս նավահանգստի գործունեությունը դադարեցվել է ընկերության կողմից հրդեհի հետ կապված անվտանգության արձանագրությունների իրագործումն երաշխավորելու նպատակով:

Նշենք,որ հուլիսի 12-ին ԱՄՆ-ի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սան Դիեգո նավահանգստում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի բազայում USS Bonhomme Richard դեսանտային նավի վրա հրդեհ էր բռնկվել: Չորս օր  պահանջվեց հրդեհը մարելու համար: